15/12/2023 09:42
«Հրապարակ». Ինչու է Նիկոլ Փաշինյանը «շան լափ» թափել ՔՊ-ական պատգամավորների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը «շան լափ է» թափել պատգամավորների վրա և տեղ է հասցրել միջնորդավորված՝ իր «տասովշչիկների», ՔՊ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանի և Գևորգ Պապոյանի միջոցով։ Նրան վրդովվեցրել է այն փաստը, որ գերիների հարազատները Մուրացանի հոսպիտալի դիմաց ժամեր շարունակ լարված վիճակում սպասել են իրենց որդիներին, իսկ ՔՊ-ական պատգամավորներից ոչ մեկը ծանր տեղը չի թեթևացրել, որ գնա հարազատների մոտ, հանգստացնի, զրուցի և իշխանության փիառն անի։
Ի վերջո, ուշացումով դեպքի վայր են հասել գյումրեցի պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի դե ֆակտո նախագահ Ռուստամ Բաքոյանը, որոնց ներկայությամբ իրավապահները քաշքշել են գերիների հարազատներին»։