16/12/2023 16:54
Նրանք, ովքեր սատարում են արտահերթ ընտրությունների օրակարգը, դառնալու են Փաշինյանի հանցակիցը. Արա Ռոստոմյան (Տեսանյութ)
«Շատերն այս իշխանության դեմ պայքարը պատկերացնում են միայն ընտրությունների միջոցով կամ միայն սահամանդրական ճանապարհով, մեզ համար պայքարի բոլոր ձևերն ընունելի են, պարզապես հիշեցնեմ՝ սահմանադրական ճանապարհո՞վ էր, որ Նիկոլ Փաշինյանը շրջափակում էր դատարանները»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արա Ռոստոմյանը։
«Ինձ համար հասկանալի է, որ Փաշինյանն ուզում է արտահերթ ընտրությունների գնալ, բայց հասկանալի չէ և ընդունելի չէ ընդդիմադիր դաշտի որոշ գործիչների՝ արտահերթ ընտրություններին կողմ լինելը։
2021 թվականին Փաշինյանը նախընտրական ծրագրով վերընտրվեց, մնաց իշխանության, այսօր հակառակ քաղաքականություն է վարում, գործող իշխանությունը լեգիտիմ չէ, որովհետև նախընտրական ծրագրից շեղվել է, խաբել է ժողովրդին, ստացել է վստահության քվե, բայց անում է ճիշտ հակառակը։ Այս փուլում Փաշինյանին պետք է արտահերթ ընտրություն, որպեսզի լծակներն օգտագործելով, ռեսուրս չարաշահելով՝ վերընտրվի, այդպիսով լեգիտիմացնի այն քաղաքականությունը, որ պետականության կորստի է տանում»։
Արա Ռոստոմյանն ընդգծում է՝ ընդդիմադիր դաշտում նրանք, ովքեր սատարում են արտահերթ ընտրությունների օրակարգը, դառնալու են Փաշինյանի քաղաքականության հանցակիցը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում