16/12/2023 18:11
Ժողովրդագրական խնդիրների պատճառով որոշ ազգեր ու երկրներ կանհետանան աշխարհի երեսից․ Իլոն Մասկ
Բիզնես մագնատ Իլոն Մասկը հայտարարել է, որ ժողովրդագրական խնդիրների պատճառով որոշ ազգեր ու երկրներ անհետացման վտանգի առաջ են կանգնել։
«Պետք է երեխաներ ունենալ, այլապես Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի մշակույթները կանհետանան։ Վտանգ կա, այդ երկրները կարող են այլևս գոյություն չունենալ, կարող է վերանալ անգամ ամբողջ մարդկությունը»,- ասել է Մասկը։
Նա հավելել է, որ միգրացիան չի կարող լուծել ժողովրդագրական ու բնակչության նվազման խնդիրները։