16/12/2023 10:17
«Ժողովուրդ». Ինչու են ազատ արձակել Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գևորգյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գևորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները , թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին և Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երևան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։
ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել էր նաև մոտ 10 անձ: Ի դեպ, Կապանի փոխոստիկանապետը և այլ պաշտոնյաներ կալանավորված են, իսկ Գորիսի ոստիկանապետին հարցաքննելուց հետո պարզել են, որ նա մասսայական ծառահատումները կանգնեցնելու համար դուրս է եկել կոնկրետ անձանց դեմ, ուստի ազատ են արձակե»։