16/12/2023 21:12
«Ֆեդերացիայից ճնշում են գործադրում, զանգում են մոտիկ ընկերներիս, ասում՝ եթե շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք»․ Օզբիլիս
Արաս Օզբիլիսը կարիերան ավարտելու կապակցությամբ շնորհավորանք չի ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Այդ մասին նա ասել է AlphaNews-ի եթերում։
«Ամբողջ աշխարհից ինձ շնորհավորել են՝ հայկական ֆուտբոլում ներդրման համար, բայց ֆեդերացիայից՝ ոչ։ Ես ոչ մեկին դեմ չեմ, ես հանուն հայկական ֆուտբոլի եմ։ Համարում եմ, որ ամբողջ Հայաստանում էդ խնդիրը կա, որ եթե մեկի կարծիքը չես կիսում, մտածում են՝ իրեն դեմ ես։ Նման բան չկա։ Դու կարող ես մի կարծիք ունենալ, ես՝ ուրիշ․․․
Ֆեդերացիայից ճնշում են գործադրում, զանգում են մոտիկ ընկերներիս ու ասում՝ եթե շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք»,- ասել է նա։
ՀՖՖ նախագահի ընտրությունը անցկացվելու է դեկտեմբերի 23-ին։ Ներկայացված են երկու թեկնածուներ՝ ՀՖՖ գործող նախագահ Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիսը։