16/12/2023 15:33
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ին, բաժին է ներկայացել հունիսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Հովհաննես Շ.-ն:
Առանց խափանման միջոցի:
Կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: