17/12/2023 15:07
ՔՊ-ն Գյումրիում ժողով արել, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի և արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր․ Ա․ Հարությունյան
Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը․ ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը։
«Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։
Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»,-գրել է նա։