18/12/2023 23:06
2023թ․-ը ևս լի էր մարտահրավերներով, ԼՂ-ն ենթարկվեց էթնիկ զտման․ Փաշինյանը և Միրզոյանը դիվանագետների հետ տարին են ամփոփել (Տեսանյութ)
Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելություն: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Տարին ամփոփող խոսքով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել անցնող ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերների հաղթահարման հարցում ՀՀ տեսլականին:
Անդրադառնալով նաև տարբեր ուղղություններով ձեռք բերված առաջընթացին՝ ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ծառայության անդամներին՝ իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ սերտ համագործակցության համար: