18/12/2023 10:25
Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան (Տեսանյութ)
Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, եւ այդպես եմ ապրելու մինչեւ կյանքիս վերջին վայրկյանը: Այս մասին կիրակնօրյա իր քարոզի ժամանակա սել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Որովհետեւ այն ուղղված չէ որեւէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգեւոր իմաստով, թե΄ բարոյական իմաստով, եւ թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել եւ մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել, ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եւ մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության եւ փրկության վերահաստատումը: Եւ այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու: Դա ատելություն չի ենթադրում, ընդհակառակը՝ դա ենթադրում է սեր, դա ենթադրում է նվիրում, ենթադրում է անսպառ հավատ, մեծագույն հույս, զոհաբերություն, քաջություն եւ բոլոր առեաքինությունները եւ ոչ հակառակը: Չի կարող լինել մարդ, որի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է արված ու նա կարողանա հանգիստ ապրել: Մեզ կարող եք մեղադրել, որ մենք անընդհատ խոսում ենք, բայց անընդհատը չի փոխել մեր իրականությունը եւ դեռ ավելին է խորացել եւ դեռ ավելին է խորանալու: Եւ այս հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետեւ մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել», - ասել է նա: