18/12/2023 17:40
«Գորիս» ՔԿՀ ծառայողները կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսի փոխանցումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դեկտեմբերի 17-ին շրջայց կատարելիս, ժամը 11։25-ի սահմաններում նկատել են, որ փողոցի կողմից բնակելի գոտու տարածք նետվել է ինչ-որ առարկա։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Նշված տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել 1 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։