18/12/2023 17:26
ՌԴ ընտրություններում լրագրող Եկատերինա Դունցովան կմրցի Պուտինի հետ
Նախաձեռնող խումբը պաշտպանել է լրագրող Եկատերինա Դունցովայի թեկնածությունը ՌԴ նախագահական ընտրություններում։ Դեկտեեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է ավելի քան 700 մարդ՝ անհրաժեշտ նվազագույն 500 հոգու դիմաց. Հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Այժմ նախաձեռնող խումբը պետք է գրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դրանից հետո, մինչև հունվարի 25-ը, Դունցովան պետք է իր առաջադրման համար առնվազն 300 հազար ստորագրություն հավաքի Ռուսաստանի մարզերի բնակիչներից։ Ստորագրությունների իսկությունը կստուգվի։
Եկատերինա Դունցովան լրագրող է, կամավոր որոնողափրկարարական խմբի համակարգող, աշխատել է որպես Ռժևի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Նոյեմբերի 16-ին նա հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին՝ բացատրելով այս որոշումը նրանով, որ «վերջին տասը տարիների ընթացքում երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում. ուղին տանում է ոչ թե դեպի զարգացման, այլ ինքնաոչնչացում»։
Դունցովան հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման, ժողովրդավարական բարեփոխումների և քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին: Դեկտեմբերի սկզբին լրագրողը հայտնել էր, որ ՎՏԲ բանկն արգելափակել է իր անունով փոխանցումներն այն բանից հետո, երբ նա դիմել է աջակիցներին՝ խնդրելով ֆինանսական աջակցություն: