18/12/2023 14:52
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին 5 իրավապաշտպանի դիմումին ի պատասխան՝ ստացել ենք արձագանքներ. Մելիքյան
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր ես և իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Կանադայի դեսպանության առաջին քարտուղար պարոն Էնդրյու Ուեբի հետ։ Նրան ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները՝ ինչպես ընդհանուր-իրավական, այնպես էլ անհատական գործերի մակարդակներում։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,- գրել է Մելիքյանը։