18/12/2023 22:18
Տիրապետում եմ տեղեկությունների, թե ինչպես էին Արցախի ծանր օրերին հայրենիքից խոսողները փող աշխատում կամ զինված հարձակում գործում պետականության դեմ. Ներսիսյան․ News.am
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսական անվտանգության մասին խոսելու համար պետք է տիրապետել ցուցանիշների, իսկ եթե խոսքը անձամբ ինձ է վերաբերում, ապա պետք է տիրապետել նաև այն վիճակին, որը ես ընդունել եմ և հետագա աշխատանքներին, որոնք կատարվել են․ NEWS.am–ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել է, որ որպես պետական նախարար նրան հաջողել է հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը և որ նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու։
«Երբ այդ ամենին չես տիրապետում, բայց բարձրագոչ հայտարարություններ ես անում, ապա կրկին պարզ է դառնում, որ դրանք ինքնանպատակ հայտարարություններ են, որոնց կարիք չկա արձագանքելու։ Բայց մյուս կողմից մարդիկ կան, որոնք հաշվի չեն առնում, որ այդ ամենին զուգահեռ ես տիրապետում եմ այնպիսի տեղեկությունների, որոնց մասին խոսելու պարագայում պարզ կդառնա, թե հայրենիքի ու տնտեսության մասին խոսողները ինչպես էին հայրենիքն ու պետության նվազագույն հնարավորությունները փորձում բանեցնել Արցախի համար այդ ծանրագույն օրերին փող աշխատելու գործին: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, հասկանալով մեր երկրի ու ժողովրդի վիճակը, ես ներգրավվել եմ պետական ծառայությանը՝ Արցախի համար այդ ճակատագրական փուլում իմ ներուժի չափով օգտակար լինելու համար: Դա ինձ ոչ խնդրել են, ոչ պարտադրել են, դա ես արել եմ իմ կամքով: Բայց երբ «պետությունը խողխողելու» մեջ սկսում են խոսել մարդիկ, ովքեր զինված հարձակում են գործել Արցախի պետականության դեմ, այդժամ ես ուղղակի ստիպված եմ լինում համեստություն ցուցաբերել ու լռել»,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։