Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից կոռուպցիոն չարաշահումների մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է

18/12/2023 11:38

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից կոռուպցիոն չարաշահումների մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է


Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավել անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վ․ Ղուկասյանը,  1999թ․ նոյեմբերից մինչև 2012թ․ հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, 2006-2011թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր 35.690.403 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։

Հիշյալ անշարժ գույքերն օտարվելուց հետո կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։

Բացի այդ, ձևական առքուվաճառքի և անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու, նվիրատվություններ կատարելու եղանակով օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելու, այդ կերպ՝ իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝ եղբոր և որդու հետ,  Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով, օրինականացրել է վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16.060.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով:

Մասնավորապես, Վարդան Ղուկասյանի մտերմների միջև կնքվել են անշարժ գույքն օտարելու վերաբերյալ ձևական առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը։ Այնուհետև հիշյալ գույքերն անհատույց օգտագործման նպատակով Վ.Ղուկասյանին հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրերի հիմքով կատարվել է պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ գույքերը նվիրվել են Վ․ Ղուկասյանի որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (24 դրվագ), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (26 դրվագ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) (4 դրվագ) համար։ Վերջինիս եղբորը, որդուն և երկու մտերիմներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ 

Քրեական վարույթով համայնքապետարանի նախկին պաշտոնատար 5 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող՝ վաղեմությունն անցնելու հիմքերով քրեական հետապնդումները դադարեցվել են։ 

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Արգելանքներ են կիրառվել առերևույթ հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա:

Վ․ Ղուկասյանի մտերիմներից մեկի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և այդ հիմքով նախաքննությունը կասեցվել է։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը Այսօր, 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով Այսօր, 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում Այսօր, 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում Այսօր, 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան Այսօր, 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում Այսօր, 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը