18/12/2023 20:49
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների սկզբնական պատկերը. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է Ադրբեջանի հերթական արտահերթ նախագահական ընտրությունների սկզբնական պատկերը՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ․
2. Ընտրությունների չեն մասնակցելու՝ «Մուսավաթ», «Ազգային Անկախություն», Ազգայի ժողովրդական ճակատ» կուսակցությունները. պատճառները՝ բռնաճնշումներ, անարդար ընտրությունները:
3. Ընտրությունների սատարելու են Իլհամ Ալիևին՝ «Հույս», «Օրենք և արդարություն», «Մայր հայրենիք», «Միասնություն» կուսակցությունները:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ իրենց պռոիշխանական դեմք ցույց տվեցին մի շարք «ընդդիմադիր» կուսակցություններ…
Հ.Գ. Շաա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում…»։