18/12/2023 18:41
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց
Դատարանը որոշել է երկարացնել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընդունված «կալանք» խափանման միջոցը ևս 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։
Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի կալանավորը, ինչպիսին է դրանց բնույթը և արդյոք դրանք համապատասխանում են Կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։
Հիշեցնենք նրան մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։