18/12/2023 15:01
Իշխանությունն արդեն լուծել է իր խնդիրը, Մալյանը, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի
«Ոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.
«Դեկտեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը, վերաքննիչ դատարանը քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նարեկին նստացրել են լայվի համար. գործով ո՛չ տուժող կա, ո՛չ վկա կա, ո՛չ էլ ապացույց: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս կողմից՝ ժամանակավրեպ:
Ամենայն հավանականությամբ, վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ, որովհետև պարզ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունն արդեն իսկ լուծել է իր խնդիրը՝ Նարեկին կալանավորելու ճանապարհով փորձել վախեցնել մյուս այլախոհներին, և հիմա պետք է ազատ արձակի նրան: Ըստ էության, քաղբանտարկյալ ունենալու անհրաժեշտություն իշխանությունն այս պահին չունի, ինչի ապացույցը կունենանք վերաքննիչ դատարանի կայացրած վճռով, եթե, իհարկե, քաղբանտարկյալներ ունենալու դեռևս անտեսանելի անհրաժեշտություն չկա»։