19/12/2023 10:22
ՀՀ ներքաղաքական իրողություններից կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմադրության ռեսուրսը փոշիացել է, սակայն իրականում խորքում եռացող օջախներ կան. Աբրահամյան
Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ դա, անկախ Հայաստանի կամքից, իրականացվելու է:
Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց ջարդելու կամ նստեցնելու հրաման տալուց, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ խոնարհվում և անվերջ զիջում է, սակայն դեռ պարզ չէ, թե միջանցքի/երթուղու մասով ընդհանուր եզրեր գտնվե՞լ են, թե՞ թուրքական օրակարգում դա ուժային լուծում է ենթադրում:
Հայաստանյան ներքաղաքական իրողություններից կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմադրության ռեսուրսը փոշիացել է, սակայն իրականում խորքում եռացող օջախներ կան, որոնք ամենաանսպասելի իրավիճակներում կարող են ակտիվանալ ու գործընթացներ գեներացնել»: