19/12/2023 16:36
Եվրոպան ֆիքսել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքի մասին:
Հայկ Մամիջանյանի փոխանցմամբ՝ Եվրոպայից արձագանքներն ամենաբարձր մակարդակով են եղել:
«ԵԺԿ հայտարարությամբ հստակ ֆիքսվում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և պահանջ է ներկայացվում ազատ արձակել նրան ու դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը։ Սիրիայից կենտրոնամետ դեմոկրատների միությունից դեռևս ամռանը եղել է հայտարարություն, որտեղ շատ հստակ ու չոր ձևակերպումներով նշվում է, որ պարոն Աշոտյանի նկատմամբ կա քաղաքական հալածանք և նա քաղբանտարկյալ է։ Ցանկացած մարդ, որն աշխատել է եվրոպական կառույցների հետ, կարող է ֆիքսել՝ թե՛ այս, թե՛ նախորդող հայտարարությունները բնորոշում են եվրոպական միջազգային կազմակերպությունների վերաբերմունքն այս գործընթացի հանդեպ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի բնորոշմամբ, աշխարհի տարբեր հատվածներում քաղաքական դրդապատճառներով քաղաքական տարբեր քրեական գործեր են եղել, բայց Արմեն Աշոտյանի գործն արդեն աբսուրդի ժանրից անդին է։