19/12/2023 17:51
Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք մեր խաղը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված․ Սամվել Բաբայան
Խաղաղության պայմանագիրը ՀՀ իշխանությունը փաթեթավորում է այնպես, որ 20-25 տարի հետո իմ թոռները պատերազմեն. իրենց թվում է, որ գնում են խաղաղության, բայց դա խաղաղություն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից հետաձգում եք հաջորդ սերնդի վրա, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
Բաբայանը նշել է նաև՝ մենք պետք է մեր սեփական խաղը խաղանք՝ «Ադրբեջանի հետ համաձայնեցված»։
«Այսքան ժամանակ մենք չենք որոշել, գերտերություններն են որոշել, որոնք իրենց շահերն են առաջ տարել: Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք մեր խաղը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախը պետք է լինի ինքնավար հանրապետություն, այդ ժողովուրդը պետք է վերադառնա, խաղաղություն լինի, երկու ժողովուրդները հաշտվեն: Տարածաշրջանը գնա տնտեսական, քաղաքական, լոգիստիկ ինտեգրման ճանապարհով: Սա է մեր ապագան»,-ասել է նա։