19/12/2023 15:23
Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել»
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Կոլումբիայի NTN24-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե իբրև հայերը երկար տարիներ «օկուպացված են պահել ադրբեջանական տարածքները»։
«Ադրբեջանական հողերը երկար տարիներ ոչ միայն տուժել են հայկական օկուպացիայի ծանր հետևանքներից, այլև զանգվածաբար ականապատվել են: Այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված են եղել բացառապես անօրինական զինված անջատողական խմբավորումների դեմ... Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և հարձակողական զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-նշել է ադրբեջանցի դիվանագետը։