19/12/2023 11:17
Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Կարեն Նազարյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերին։