19/12/2023 17:39
ՆԱՏՕ-ն կտրուկ ակտիվացել է մեր սահմանների մոտ․ Պուտին
ՆԱՏՕ-ի ակտիվությունը կտրուկ բարձրացել է, ԱՄՆ-ից զգալի ուժեր են տեղակայվել Ռուսաստանի սահմանների մոտ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
«ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի ակտիվությունը վերջերս կտրուկ աճել է, մեր սահմանների մոտ են տեղակայել ամերիկյան մեծաքանակ ուժեր, այդ թվում՝ ավիատեխնիկա, ավելացել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի թիվը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։ Ֆինլանդիային արդեն իսկ ներգրավել են ՆԱՏՕ-ի կազմ, նախատեսում են ներգրավել նաև Շվեդիային։ Փաստացի՝ դա նշանակում է դաշինքի կողմից մեր սահմաններին ավելի մոտենալու հերթական փուլի մեկնարկ»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ 1991 թվականին Արևմուտքը Միխայիլ Գորբաչովին խոստացել էր չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք։
«Եվ ահա, խնդրեմ․ այսպիսի գործընկերներ են նրանք՝ անամոթաբար ստում են՝ ամեն քայլափոխի»,- ասել է Պուտինը։