20/12/2023 16:07
12 նոր կառավարիչ համալրել է սնանկության ոլորտը. մատուցվող ծառայությունների շնորհիվ կթոթափվի քաղաքացիների բեռը
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է 2023թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:
Առաջին փուլի 30 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել 12-ը: Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները:
«Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2023թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած 12 մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում։