Խաղասեղանին մեր պետությունն է. Վահե Հովհաննիսյան

20/12/2023 12:32

Խաղասեղանին մեր պետությունն է. Վահե Հովհաննիսյան


Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան։

Կա Նիկոլ, որն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում հետո։

«Խաղաղության պայմանագիր» և Նիկոլ մերժողներն էլ հասարակությանը չեն առաջարկում այլ խելամիտ լուծում, ապագայի այլ մոդել, հետպատերազմյան վերականգնման ստրատեգիական այլ տարբերակ։

Հասարակությունը սկսում է փախչել իրականությունից, ատոմիզացվում է և մերժում ամեն ինչ։

Ալիևը սա լավ հասկանում է, և գրեթե բառացիորեն ասում է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը ընդունի ներկա և ապագա իր պատմական ամլության փաստը՝ առանց նպատակ, առանց երազանք, առանց հիշողություն, առանց իրավունքի զգացում՝ հայրենիքի և նրա հոգևոր ժառանգության հանդեպ։ Մեզնից ուզում են ստանալ «անասունների հասարակություն»։

Սա պարտությունից հետո պարտադիր ընթացք չէր, և այս իրավիճակից կարելի էր խուսափել։ Բայց 2021թ-ին հայկական 680 հազարանոց էլեկտորալ բանակը աֆեկտի տակ հարձակվեց պետականության վրա։

Վերջին օրերին եկեղեցու երկու բարձրաստիճան և հեղինակություն վայելող հոգևորականներ խոսեցին ռևանշի գաղափարի մասին։ Սա եզակի փորձերից էր՝ մեր անիմաստ ներկային արժեք, գաղափար, տեսլական տալու։

Սա անմիջապես նկատեցին Ադրբեջանում։ Հայաստանում «ռևանշ» բառից, ինչպես բորոտից, սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա։

Ռևանշ նշանակում է վերականգնվել որպես մարդ, վերականգնվել որպես արժանապատիվ հասարակություն, որպես ապագա ունեցող պետություն, հոգևոր արժեքներ ունեցող հայկական աշխարհ։

Ռևանշ որևէ կերպ չի նշանակում նոր պատերազմ։ Ավելին, ռևանշի վերջնական նպատակը բոլոր հարևանների հետ, և գուցե առաջին հերթին Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատումն է։ Բայց ռևանշ նշանակում է նաև հոգևոր և պատմական հիշողություն, և իրավունք՝ Արցախի մեր շքեղ քաղաքների ու գյուղերի, Ամարասի, Գանձասարի, մեր նախնիների ու մեր հերոսների գերեզմանների, մեր տների հանդեպ։

Շատ լավ է, որ մեր հոգևոր հայրերը գնացին այդ բառը օգտագործելու ճանապարհով, և դա նաև պատվեր է քաղաքական և քաղաքացիական միավորներին՝ ձևակերպելու մեր գոյատևման այլ, գուցե ավելի լավ բանաձևեր։ Հենց սրա բացակայությունն է Նիկոլի՝ առ այսօր իշխանության մնալու գաղտնիքը, Ադրբեջանի անհատակ պահանջների պատճառը։

Պատերազմից հետո Ռ. Քոչարյանը, կարծեմ՝ Պոզների հաղորդման ժամանակ, ճիշտ ձևակերպում էր գտել. «Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել»։

Սա կարող էր դառնալ հեպատերազմյան բանակցությունների մեր նարատիվը, մեր բանակցային դիրքավորումը, որը հասկանալի կլիներ թե´ միջնորդների, թե´ հակառակորդի համար, և ամենակարևորը՝ հայ հասարակությանը մեջքն ուղղելու հնարավորություն կտար։ «Արժանապատիվ խաղաղությունը» այս կոնցեպտի խտանյութն էր։ Բայց Ռ. Քոչարյանը հետագայում հետ քաշվեց, ցավալիորեն չզարգացրեց պետության համար կարևոր այս գիծը։

Այսօր կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն, գիտի՝ ինքն ինչ է ուզում 5-15-25 տարվա կտրվածքով, ու կա Հայաստան, որի մտածողության և հաշվարկի հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում։

Ալիևը չի մեղավոր, որ մեր քաղաքական միտքն առաջ չանցավ «Հայաստանն առանց թուրքի» անպտուղ վանկարկումից։ Ավելին, մեր պարզունակությամբ փոքր Հայաստանը կիսեցինք ռուսամետների և արևմտամետների կեղծ բարիկադով՝ չհասկանալով, որ իրական պրոցեսը Թուրքիան է տանում։

Այսօր արդեն մոլորված ժողովրդի կոնսոլիդացիոն հիմնական իդեան պետության մերժումն է՝ իր տարբեր դրսևորումներով։

2021-2023 թթ. ողբերգությունների պատճառը մեր պետական մտածողության անկարողությունն էր՝ իրավիճակը հասկանալու և նպատակները ձևակերպելու։ Դա պետական դրեյֆի ու իմպուլսիվ պատեպատ խփվելու հիմքն էր, և դա էլ լինելու է նաև մեր առաջիկա կորուստների պատճառը։

Ինչպե՞ս սա թույլ չտալ. այս իշխանության ձեռքից պետք է վերցնել մեր ապագան կերտելու մենաշնորհը։ Դա արվում է բացառապես խելքով՝ այլ լուրջ կոնցեպտ առաջ քաշելով և դիմացը լուրջ համակարգ դնելով։

Հ.Գ․

Նիկոլը երեկվա հարցազրույցում ոչ մի պատահական բան չի ասել. դա առաջիկա Հայաստանի իր պատկերացումն է, որը 100 տոկոսով տեղավորվում է Բոլթոնի խորհրդի սահմաններում՝ «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։ Սա Նիկոլի մոդելն է, իսկ մյուս, ալտերնատիվ մոդելը մինչ այս պահը, ցավոք, ձևակերպված չէ։ Խաղասեղանին մեր պետությունն է»:

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա

Տվյալ բաժնի վերջին նյութերը