20/12/2023 15:03
Ավելի քան 1 600 բեռնատար Վերին Լարսում սպասում է իր հերթին
Ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1 600 բեռնատար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, փոխանցում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։
Անցումը դեկտեմբերի 17-ի երեկոյան ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան՝ մաքրման աշխատանքներից հետո։