20/12/2023 11:54
ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվել է աշխարհին զարմացնել դրական օրակարգով, հարատև խաղաղության վերածելու ժամանակն է. Հաջիև
Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այդ իսկ պատճառով Ադրբեջանը նաև առաջարկել է հինգ հիմնարար սկզբունք և խաղաղության պայմանագրի տեքստ։ Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն դիվանագիտական պարտավորություններ՝ ուղղակի բանակցությունների շրջանակներում: Կարծում եմ, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է աշխարհին զարմացնել դրական օրակարգով։ Դեկտեմբերի 7-ին երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում մտադրություն են հայտնել առաջ մղել խաղաղության օրակարգը և իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ»,-ասել է նա:
Հաջիևի խոսքով՝ վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանգիստ շրջանը՝ երկու երկրների անկախացումից հետ։
«Չկա ո՛չ պատերազմ, ո՛չ վայրագություն, ո՛չ առճակատում․ զինվորները վերադառնում են իրենց զորանոցները։ Տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է։ Այժմ այն հարատև խաղաղության վերածելու ժամանակն է, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը», - նշել է Հաջիևը։