20/12/2023 17:16
Ռուսաստանը պատրաստ է կառուցողական մոտեցում ցուցաբերել Հայաստանին հուզող հարցերին․ ԱԳՆ
Ռուսական կողմն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ- Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մոսկվան պատրաստ է կառուցողական կերպով լուծել Երևանի հետ բոլոր հարցերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ- Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը։ Այդտեղ էլ, ըստ էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել եղած խնդիրները։
«Մոսկվան, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, միշտ պատրաստ է լուծել ի հայտ եկող բոլոր խնդիրները՝ հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ձևաչափում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։