20/12/2023 19:37
«Շատ բարձր մակարդակի սրիկա պետք է լինել ասելու համար, որ Արցախի հարցը լուծված էր․ դու ո՞վ ես, որ ասես՝ ամեն հարց լուծված էր»․ Պարույր Հայրիկյան
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը News.am-ի հետ զրույցում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը դեռ 1990-ականներից Արցախը դիտարկել է Ադրբեջանի կազմում։
«Բթամիտ պետք չի լինել, պարզապես շատ բարձր մակարդակի սրիկա պետք է լինել ասելու համար, որ Արցախի հարցը լուծված էր: Արցախի խնդրին լուծում գտնելու համար ամբողջ միջազգային հանրություն էր աշխատում: Եթե աշխարհը դեմ լիներ, Մինսկի խմբով կհավաքվեին, կասեին՝ Նիկոլ, կամ Լեւոն, կամ Ռոբերտ, էդ հարցը փակեք, վերջացավ, դուք սխալ եք: Աշխարհն ասում է՝ անառարկելի ինքնորոշման հարց կա, որը հակադրվում է գոյություն չունեցող տարածքային ամբողջականության սկզբունքին: Միայն սրիկաներն են ասում, որ միջազգային հանրությունն ունի տարածքային ամբողջականության սկզբունք: Դա սկզբունք չի, պայմանավորվածություն է, իսկ ինքնորոշումը սկզբունք է:
Դու ո՞վ ես, որ ասես՝ ամեն հարց լուծված էր: Միայն սրիկաներն են ասում՝ այլ ելք չկար: Առողջ, բանական մարդն ասում է՝ ես ելքը չեմ գտնում, դրա համար, ով ելքը գիտի, թող անի»,- ընդգծել է Պարույր Հայրիկյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում