20/12/2023 21:21
Ամբողջ աշխարհին էր անհրաժեշտ, որ Վլադիմիր Պուտինն առաջադրվեր նախագահական նոր ընտրություններին․ Վոլոդին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրումը նախագահական նոր ընտրություններին անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիներին, այլև համաշխարհային հանրությանը, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նախագահի որոշումը՝ որպես թեկնածու առաջադրվել նոր ժամկետում պաշտոնավարելու համար, անհրաժեշտ է առաջին հերթին մեր քաղաքացիներին, մեր երկրին, նաև միջազգային հանրությանը, որը ցանկանում է ապրել խաղաղության մեջ»,- ասել է Վոլոդինը՝ ՌԴ Դաշնային ժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ։
Պետդումայի խոսնակը հավելել է, որ Պուտինին պետք է աջակցեն այն երկրները, որոնք ցանկանում են զարգանալ ու իրենց հարցերը լուծել «ոչ Վաշինգտոնի կամ Բրյուսելի թելադրանքով»։