20/12/2023 20:02
Եթե այսպես շարունակվի, կհասնենք գրաքննության․ մարդու արտահայտած կարծիքի համար հեռարձակողը պատասխանատվության է ենթարկվում․ «Տոսպա» ռադիոկայանի փաստաբան
«Տոսպա» ռադիոկայանի փաստաբանը համաձայն չէ «Սպուտնիկ Արմենիա»-ի վերաբերյալ ՀՌՀ-ի կայացրած որոշման հետ։
«Եթե այս ճանապարհը շարունակվի, ապա կհասնենք գրաքննության, քանի որ մարդու արտահայտած կարծիքի համար հեռարձակողը պատասխանատվության է ենթարկվում», «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է փաստաբան Սիմոն Ֆարմանյանը։
«Ասում են՝ Քեոսայանի հաղորդման մեջ կան «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ Հայաստանի ու ժողովրդի մասին», բայց հաղորդման ընթացքում խոսքն ուղղված է եղել կոնկրետ սուբյեկտին, այստեղ ազգային արժանապատվության հարց չկար։ Սուբյեկտը պետք է որոշի՝ իր համար վիրավորանք կա, թե չկա, կարող է, ասենք, Քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում դիմել «վիրավորանքի և զրպարտության» հոդվածով»,- նշել է փաստաբանը։
Նա անդրադարձել է նաև ՀՌՀ-ի մեկ այլ պնդման․
«Ասում են՝ «Աբովյան Time»-ում հնչեցվել են չստուգված տեղեկություններ, բայց այստեղ էլ գործ ունենք կարծիքի հետ։ Հաղորդման ընթացքում քննարկում է եղել, որի ընթացքում հաղորդավարն իր կարծիքն է հայտնել»,- նշել է փաստաբան Սիմոն Ֆարմանյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում