20/12/2023 15:19
Կոչ ենք անում վերադառնալ խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ սահմանների սահմանազատմանը. Քոմֆորտ էրոնը պարեկություն է արել Ադրբեջանի հետ սահմանին
Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Քոմֆորտ էրոն Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառման մեջ:
«Զարմանալի է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի մարտական դիրքերը բնակեցված վայրերում։ Ողջունելի է Հայաստանում առաքելության անձնակազմի ավելացման ԵՄ որոշումը։ Գյուղացիները դեռ հաճախակի կրակոցներ են լսում, սակայն վերջին ամիսներին զոհերի թիվը նվազել է»,-գրել է Էյրոն՝ նշելով, որ եթե Բաքուն, և Երևանը ներգրավեն ԵՄ դիտորդական առաքելությանը, այն կարող է օգնել կանխել միջադեպերն ու տալ անդրսահմանային նախագծերում համագործակցության մեկնարկը։
Ճգնաժամային խումբը երկու կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ սահմանների սահմանազատմանը։ Արևմտյան գործընկերների՝ զարգացումներին հետևելու ջանքերը կարևոր միջոց են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու առումով», - գրել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը։