20/12/2023 09:56
«Հրապարակ». Ինչպե՞ս է Մարիամ Աբգարյանն ԱԳՆ-ին մատուցել ծառայությունը՝ չունենալով պայմանագիր
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում տեղի է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այդ հանդիպման կազմակերպման համար արտաքին գործերի նախարարությունը գնում է կատարել Մարիամ Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջից՝ նրան փոխանցելով 35 մլն դրամ: Սակայն պայմանագիրն այս ձեռնարկատիրոջ հետ կնքվել է դեկտեմբերի 18-ին՝ բուն միջոցառման իրականացումից 3 օր անց: Հարց է առաջանում, թե ինչպես է Մարիամ Աբգարյանն ԱԳՆ-ին մատուցել ծառայությունը, կազմակերպել այդ միջոցառումը՝ նրա հետ չունենալով պայմանագիր։ Ըստ ամենայնի, հետո պայմանագրային ձևակերպում են տվել արդեն իրականացված գործողությանը:
Մենք ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել այս հանգամանքը` գրավոր հարցում ուզեցին մեզնից, որն արդեն ուղարկել ենք։ Տեսնենք` ինչքան կտևի պատասխան ուղարկելը: Փաստորեն, հարցերին պատասխանում են ուշացումով, իսկ ծառայությունները ստանում են նախապես, առանց փաստաթղթավորման»։