20/12/2023 18:58
Մոսկվան ու Կիևը համակարծիք են բանակցություններին վերաբերող հարցում
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանն, ըստ որի Ռուսաաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունն ու բանակցություններն արդիական չեն։ Կրեմլի ներկայացուցիչն իր հերթին է նշել, որ Կիևի հետ բանակցությունները արդիական չեն։
«Մենք համարում ենք, որ բանակցությունների թեման այժմ արդիական չէ, բազմիցս ենք ասել, որ բանակցությունների համար հիմք, նախադրյալներ չկան»,- ի պաատասխան Զելենսկու հայտարարության՝ ասել է Պեսկովը։