20/12/2023 22:24
Ընդդիմադիր գործիչներն իշխանական օրակարգ սպասարկելու փոխարեն պետք է վերցնեն թուղթ, գրիչ, ձևակերպեն իրականության վերաբերյալ հարցեր. Կարեն Վրթանեսյան (Տեսանյութ)
«Ժամանակակից բռնապետները՝ խաբելապետերը, գործում են սերիալային տրամաբանությամբ, ամեն օր ապահովում են քննարկելու թեմա։ Մարդկանց ժամանակը սահմանափակ է, քաղաքաբնակները միջինում մեդիայում անցկացնում են ութ ժամ, բռնապետի խնդիրն է անել այնպես, որ այդ ժամանակը լցվի իր ինֆորմացիայով, կարևոր է, որ մարդիկ այդ ութ ժամվա ընթացքում որևէ այլ զբաղմունք չունենան, հնարավորություն չունենան ասենք՝ պայքարի արդյունավետ ձևերի մասին մտածելու, ժամանակ չունենան իրական մարդկանց հետ հանդիպելու, ուժերը միավորելու, բևեռացումը հաղթահարելու»,- «Ինչպես չխաբվել խաբելապետությանը. Մեդիաիմունիտետ» թեմայով քննարկմանն ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Ընդդիմադիր գործիչներն իշխանական օրակարգերը սպասարկելու փոխարեն պետք է Ֆեյսբուքն անջատեն, վերցնեն սպիտակ թուղթ, գրիչ ու ձևակերպեն իրականությանն առնչվող իրենց հուզող հարցերը։ Կարող են օրինակ բարձրաձայնել արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու իշխանության մոտիվացիայի մասին, դրա վտանգների մասին, փոխարենը քննարկում են Փաշինյանի ու կնոջ հագուկապը»,- ընդգծել է Վրթանեսյանը։