20/12/2023 12:13
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրվի. թույլ չենք տա. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը «ձեռք չի տալիս»։
«Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս, հասկանում են, որ դրանից Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կապահովվեն, ճանապարհները կապաշրջափակվեն, այս ամենը նրանք շատ լավ վերլուծում են ու հետևություններ անում։ Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարը այդպիսին լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Խաչատրյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց։
«Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ գոնե ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, մենք դա թույլ չենք տա»,- վստահեցրեց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծ է, պետք է այդ երկրին բերել կառուցողական դաշտ։