20/12/2023 12:00
Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս՝ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել, եթե նրանք վերադառնան ԼՂ. Արմեն Խաչատրյան
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ դեռ շատ ենք անդրադառնալու Արցախի հիմնախնդրին։
«Առանց Արցախի հիմնախնդրի՝ ես չեմ կարծում, որ որևէ մեկը ինչ-որ մի բան կքննարկի, բոլոր շերտերում, բոլոր քննարկումների ժամանակ գրեթե քննարկվում է Արցախի խնդիրը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում։
ՔՊ-ականն ընդգծեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ չի փնտրում, ներկայացնում է փաստական տվյալներ, որոնք տեղի են ունեցել։
Արմեն Խաչատրյանն ասաց՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել, եթե նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ։
«Նրանց իրավունքների կրկնակի ոտնահարման ռեալ ռիսկեր կան», - նշեց նա։