20/12/2023 12:28
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով, այս մասին լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մեր կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։ Մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը ավելի բարձրացնել», - ասաց նա։
Պատգամավորը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
«Ռուսաստանը ի վիճակի չի եղել ու ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները, ուղղակի ի վիճակի չէ», - ասաց նա։