21/12/2023 19:44
Քաղաքապետարանն ամանորյա տոնակատարությունների համար 419,5 միլիոն դրամ է ծախսել․ տոնածառի լույսերի վառման արարողությունն արժեցել է 89 միլիոն, հրապարակի շատրվանի զարդարումը՝ 79 միլիոն դրամ
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների ծախսերի մասին տեղեկատվություն է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հրապարակվածից տեղեկանում ենք, որ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումն արժեցել է 226,5 միլիոն դրամ, տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ 89 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակի շատրվանի զարդարումը՝ 79 միլիոն դրամ, 7 համերգային ծրագրերը՝ մոտ 25 միլիոն դրամ։
Ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419,5 միլիոն դրամ, որից հարկերը՝ 58 770 000 դրամ: