21/12/2023 11:46
Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին․ ենթադրվում է՝ համայնքը դիտավորյալ թիրախավորված է․ Լուսանկարներ
Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։ Այս մասին տեղեկացնում են շվեդական լրատվամիջոցները։
Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։ Նշվում է, որ այժմ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Նշենք, որ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լուսինեն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի վաղ Շվեդիայում հայկական գերեզմանների վրա հարձակումների շարք է եղել, նաև անձամբ իր և արդեն եկեղեցու վրա։
«Սա պատահականությունների շղթա չէ։ Սա դիտավորյալ թիրախավորում և ահաբեկում է»,-գրել է նա։