21/12/2023 16:02
Արմավիրի բյուջեն 2024-ին կազմելու է 2,8 մլրդ դրամ, որը նախորդից կես մլրդով ավելի է. Դավիթ Խուդաթյան
Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը տեղեկացնում է, որ համայնքի բյուջեն 2024 թվականին կազմելու է 2.803.000.000 դրամ, ինչը 2023 թվականի բյուջեից ավելի է 520.000.000 դրամով:
Նա մասնավորապես գրել է. «Այսօր Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի չորրորդ նստաշրջանի նոյեմբերի 21-ի թիվ 10 արտահերթ նիստը:
Ավագանու նիստում համայնքի ավագանու միաձայն քվեարկությամբ հաստատվեց Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն:
Համայնքի բյուջեն 2024 թվականին կազմելու է 2.803.000.000 դրամ, ինչը 2023 թվականի բյուջեից ավել է 520.000.000 դրամով:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս 26 հարցերը ևս հաստատվեցին միաձայն քվեարկությամբ»: