21/12/2023 17:25
Ինգուշեթիայում ամանորյա հրավառություններ ու ճոխ միջոցառումներ չեն անելու, փողոցները զարդարելու են նախորդ տարիներին գնված ատրիբուտներով
Ինգուշեթիայում ամանորյա տոներին հրավառություններ ու լայնածավալ միջոցառումներ չեն անցկացվի, երեխաների համար նախատեսված միջոցառումներ կլինեն, հայտարարել է հանրապետության ղեկավար Մահմուդ-Ալի Կալիմատովը։
«Ինգուշեթիայում ամանորյա հրավառություններ և տոնական լայնածավալ միջոցառումներ չեն լինելու։ Ձևաչափը փոխվել է՝ երկրում և աշխարհում առկա հասարակական-քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Ամբողջ ուշադրությունը նվիրելու ենք միայն երեխաներին, որոնց համար նախատեսված են մի շարք միջոցառումներ»,- ասել է նա։
Կալիմատովը հայտնել է, որ բնակավայրերը Ամանորի կապակցությամբ զարդարելու համար ևս լրացուցիչ ծախսեր նախատեսված չեն, կօգտագործվեն նախորդ տարիներին գնված զարդարանքները։