21/12/2023 21:44
Հունգարիան դեմ է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին
Հունգարիան դեմ է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ այդպիսով դաշինքի երկրները կարող են ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, նշանակում է՝ մենք պարտավոր կլինենք զորքեր ուղարկել այնտեղ՝ հենց հաջորդ առավոտյան։ Մենք դա չենք ուզում»,- ասել է Օրբանը։