21/12/2023 10:38
ԱՊՀ երկրների ԿԸՀ-ների ղեկավարների խորհուրդը կհետևի Ռուսաստանի նախագահական ընտրություններին
Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների Կենտրոնական ընտրական հանձնաժողովների ղեկավարների խորհրդատվական խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգին մասնակցելու հարցերը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Դեկտեմբերի 20-ին ԱՊՀ անդամ պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդը տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել է Խորհրդատվական խորհրդի անդամների առաջիկա մասնակցությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությունների մշտադիտարկմանը, որը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 25-ին, և Ռուսաստանի Դաշնության 2024 թվականի մարտի 17-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին։
Խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, հաստատվել է նաև խորհրդատվական խորհրդի աշխատանքի կանոնակարգը: