21/12/2023 13:51
Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ԵԽ կոնգրեսի հետ համագործակցությունը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԽ տեղական իշխանությունների պալատի նախագահ Բեռն Վորհինգերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵՆ-ից:
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ կոնգրեսի հետ համագործակցությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման գործընթացի, ինչպես նաև ցուցաբերված օժանդակության ծրագրերի վերաբերյալ հարցեր։
ԵԽ կոնգրեսի ներկայացուցիչները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս են իրականացվել, կազմակերպվել բռնի տեղահանվածների տեղավորման, կացարանների և մնացյալ օժանդակության ծրագրերը։
Նախարար Սանոսյանը մանրամասն ներկայացրել է ամբողջ գործընթացը՝ դրանում ընդգծելով հատկապես Տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը։
Կարևորվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ունակությունների և կարողությունների հետագա զարգացումը, բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում նրանց հնարավորությունների ընդլայնումը։