21/12/2023 14:39
Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի միջև ամենասուր հակասությունները լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ. Վալերի Գերասիմով
Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի միջև ամենասուր հակասությունները լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը նպատակաուղղված աշխատանք է տանում նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Իրավիճակն Անդրկովկասում մնում է լարված, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։
Նա ասել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
Ըստ Գերասիմովի՝ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղակայումը իրենց տեղակայման վայրերում, հետո՝ գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստան։
«Բացի այդ, գրեթե 300 վիրավոր խաղաղապահների կողմից տեղափոխվել են հիվանդանոցներ։ Միաժամանակ, ռուսական ռազմական կոնտինգենտը շարունակում է առաջադրանքներ իրականացնել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու հնարավորության երաշխավոր»,- ասել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը։