21/12/2023 18:12
Աննա Վարդապետյանը խիստ նկատողություն է հայտարարել երեք դատախազների
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են․
«Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները պատշաճ չեն կատարել իրենց դատավարական պարտականությունները, հանցանք կատարած անձանց մեղավորությունը հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու ակտիվ փուլում պատշաճ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերին, պարբերաբար, առանց հարգելի պատճառների, բացակայել է աշխատանքի վայրից:
Կարգապահական վարույթների արդյունքները 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումներով հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դրանցում վերոնշյալ դատախազների մեղավորությունը:
Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի հրամաններով՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում և Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ինքնավար պաշտոններ զբաղեցնող վերոնշյալ անձանց նկատմամբ նշանակվել են «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր»: