21/12/2023 09:46
«Հրապարակ». Պարզվում է՝ Վահե Ղազարյանը ոչ միայն երեխաների, այլև ՆԳՆ աշխատակիցների համար է Ձմեռ պապ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապի դեր է ստանձնել և ՆԳՆ աշխատակիցների երեխաների համար ամանորյա մանկական ներկայացումների տոմսեր է գնել, որոնց սցենարը պետք է համաձայնեցվեր ոստիկանության հետ։
Պարզվում է՝ Վահե Ղազարյանը ոչ միայն երեխաների, այլև ՆԳՆ աշխատակիցների համար է Ձմեռպապ՝ նա «նվեր-պարգևներ» է ձեռք բերել, որոնցով պետք է ինչ-որ անձանց, հավանաբար՝ համակարգի աշխատողներին պարգևատրի։ «Նվեր-պարգևները» շոկոլադե կոնֆետներ են, 1 տուփի արժեքը՝ 600 դրամ, ձեռք է բերվել 7 հազար 500 հատ՝ 4 մլն 500 հազար դրամ արժողությամբ։ Հետաքրքիր կլինի, եթե պարզվի, որ 600 դրամանոց կոնֆետները կարմիր բերետավորների համար են նախատեսված»։