21/12/2023 13:25
Հայաստան ցեմենտի ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց
Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս տարվա.հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը: Այսպես՝2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել173 հազ.տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ 14 հազ. դրամից՝ 2 հազ. դրամ։
Միևնույն ժամանակ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 97.7 հազ. տ. (աճը՝ 33.4%), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի առաջացած պահանջարկի և գնի աճի պատճառով կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկմամբ։
Այսպիսով, ցեմենտի թե արտադրության, և թե ներմուծման աճը փաստում են, որ առաջարկվող կարգավորումները բարենպաստ պայմաններ են ստեղծում ինչպես տեղական ցեմենտի արտադրության, այնպես էլ՝ ներմուծման համար և հնարավորություն ընձեռում ամբողջությամբ բավարարել ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը:
Նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովում։