21/12/2023 09:55
«Հրապարակ». Նախկին-ներկա նախարարների հակամարտությունը դրսևորվում է նաև կադրային քաղաքականության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին-ներկա նախարարների հակամարտությունը դրսևորվում է նաև կադրային քաղաքականության մեջ։
Իր նախորդի՝ Արսեն Թորոսյանի «ինադու» Անահիտ Ավանեսյանն իր խորհրդական է նշանակել Լևոն Հակոբյանին, ով Թորոսյանի տեղակալներից էր, երբ նա ղեկավարում էր առողջապահության ոլորտը, սակայն Թորոսյանը վարչապետին ուղղված նամակով խնդրել էր ազատել Հակոբյանին՝ նրա հետ լեզու չգտնելու պատճառով։ Հակոբյանը մինչև փոխնախարար նշանակվելը «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ տնօրենն էր, իսկ փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019-ի դեկտեմբերին»։